'
Previous chapter

ՀԱՅԱՑՔԱՆՑՅԱԼԻՆ, ՆԵՐԿԱՅԻՆԵՎԱՊԱԳԱՅԻՆ

Քրիստոսով սիրելի եղբայրներ և քույրեր, ողջունում եմ ձեզ բոլորիդ Գործք 20:26-27 համարներում գրված խոսքով՝ «Սրա համար այսօր վկայում եմ ձեզ, որ բոլորիդ արյունից անպարտ եմ: Որովհետև ես Աստծո ողջ կամքը ձեզ հաղորդելուց հետ չքաշվեցի», ինչպես նաև Հայտն.1:4 համարում գրված խոսքով՝ «Շնորհք լինի ձեզ հետ և խաղաղություն Նրանից, որ է, որ էր և որ գալու է…»:
Նա, ով գրում է մարդկության վերաբերյալ Աստծո փրկության ծրագրի վերաբերյալ, պետք է ընդգրկի անցյալը, ներկան և ապագան: Այն, ինչ Աստծո թագավորությունում կատարվել է անցյալում, նախորդել է այժմ կատարվող դեպքերին, դրանք էլ նախորդում են ապագայում կատարվելիք դեպքերին: Աստծո ճշմարիտ զավակները, որոնք առաջնորդվում են Սուրբ Հոգով, միշտ մասնակից են լինում այն բաներին, ինչ Աստված անում է իրենց ժամանակներում: Նրանք կարողանում են ճիշտ դասավորել անցյալում կատարված իրադարձությունները, միանալ փրկության ծրագրի հետ կապված իրադարձություններին ներկայում և խոստումների հիման վրա հստակորեն հասկանալ այն, ինչ լինելու է ապագայում:
Օրինակ, նրանք, ովքեր ընդունեցին Հովհաննես Մկրտչին, որպես Աստծուց ուղարկված մարդու (Հովհ. 1:6,7), ոչ մի դժվարություն չունեցան ճանաչելու Հիսուս Քրիստոսի ծառայությունը: Տիրոջ ճանապարհը պատրաստողի առաջադրանքն էր Հին Ուխտի հավատացյալների սիրտը դարձնել Նոր Ուխտի զավակների հավատքին (Ղուկ.1:16,17): Փարիսեցիներն ու դպիրները չմկրտվեցին Հովհաննես Մկրտչի կողմից, չենթարկվեցին Աստծո կամքին՝ այդպիսով մերժելով Աստծո փրկության խորհուրդը (Ղուկ. 7:27-30): Ահա թե ինչու նրանք մասնակից չեղան այն բանին, ինչ Աստված կատարեց նորկտակարանյան եկեղեցու հիմնումից ի վեր: Նրանք մնացին իրենց կրոնական ավանդույթների մեջ, մեծ անկեղծությամբ խարսխված մնացին դրանց մեջ, իրենք չմտան Աստծո թագավորությունը և ժողովրդին էլ խանգարեցին մտնել: Միշտ այդպես է եղել անցյալում, երբ Աստված ինչ-որ բան էր անում երկրի վրա: Այդպես էլ կլինի մինչև վերջ: Քանի որ իրենց ժամանակում չճանաչեցին Աստծո շնորհքի այցելությունը, դատաստանը հասավ նրանց վրա, ինչպես Տերն ասել էր Ղուկ.19:41-44 համարներում:

Next chapter